Բրազիլիայի նախկին նախագահ Միշել Թեմերը ներկայացել է Սան Պաուլոյի դաշնային ոստիկանության շտաբ, երբ դատարանը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացրել, հաղորդում է Globo հեռուստաալիքը:

Թեմերը կալանքի տակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ընթանում է կոռուպցիոն գործով քննությունը: Այժմ նախկին նախագահը սպասում է ոստիկանության կողմից իր հետագա գտնվելու վայրի որոշմանը:

Բրազիլիայի նախկին ղեկավարը ձերբակալվել էր Petrobras ընկերության կոռուպցիոն սխեմաներին մասնակցության կասկածանքով: Ըստ տեղական իշխանությունների գնահատականների, այդ սխեմաներից ստացված եկամտի ընդհանուր ծավալը մոտ 3.8 մլրդ դոլար է կազմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել