ԱՄՆ-ի Թեննեսի նահանգի Վանդերբիլտի համալսարանի գիտնականները գտել են 104 գեն, որոնք պատասխանատու են մարդու մոտ շիզոֆրենիայի առաջացման համար։ Այդ գեներից մեկը պատասխանատու է նաև աուտիզմի զարգացման համար։

Ուսումնասիրությունը հրապարակվել է Nature Neuroscience ամսագրում։ Գիտնականները ցանկանոմ էին բացահայտել այն գեները, որոնք մեծացնում են հոգեկան հիվանդությունների հավանականությունը։

Վանդերբիլտի համալսարանի գենետիկները գտել են ավելի քան 100 լոկուս, որոնք կապ ունեն շիզոֆրենիայի հետ։ Լոկուսը քրոմոսոմի վրա ֆիքսված դիրքն է։ Հիվանդության բարդությունը կայանում է նրանում, որ գեները, որոնք մեծացնում են ռիսկը, կարող են գտնվել ոչ թե հստակ լոկուսներում, այլ քրոմոսմների այլ հատվածներում։ Գիտնականները ցանկանում էին կապ գտնել լոկուսի և գեների խնդիրների միջև։

Պարզվել է, որ այդ գեները գերազանցապես զարգանում են գլխուղեղի մեջ։ Նրանց քանակը հասնում է 104-ի, որոնցից 1 հատը պատասխանատու է աուտիզմի զարգացման համար, այսինքն՝ շիզոֆրենիան և աուտիզմն ունեն ընդհանուր գենետիկա։

Գիտնականները ցանկանում են հասկանալ, թե որքան մեծ է այդ գեների ազդցությունը, որպեսզի կանխարգելեն այդ հիվանդությունները։

Շիզոֆրենիան հոգեկան հիվանդություն է, որի ժամանակ խախտվում են միտքը, էմոցիաները և վարքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել