Իսկը ջազի պես, ջազն էլ, ռաբիսն էլ թաղումներից են առաջացել, երկուսն էլ իմպրովիզացիայի արվեստ են: Միայն թե ջազի բախտը բերեց, ծնվեց ու ապրում է ազատ երկրում, ուր երաժշտական ազատության վրա դիկտատ չկար, ու ճյուղավորվեց, մի քանի ուղղություններ ունեցավ, հանճարներ ու աստղեր տվեց: Ջազի մասին պատմող մի ֆիլմում այսպիսի խոսք կա՝ ԱՄՆ-ի կոնսերվատորիայի պրոֆեսորները ասում են` ինչո՞ւ չի ծնվում ամերիկյան Բեթհովենը: Նրանք չգիտեին, որ ամերիկյան Բեթհովենը ծնվել է, նվագում է կաբակներում՝ Լուի Արմսթրոնգը:
Իսկ Հայաստանում ռաբիսը ընկավ մտավորական վերնախավի քացու տակ, չթողեցին, որ ռաբիսը իր Բեթհովենը ունենա:
Կից նյութը՝ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=488977951173053&id=109810372423148
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



