Armtimes.com-ը գրում է.
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած դեպքին անդրադարձել է Նատալի ֆարմ ընկերությունը, որից ձեռք է բերվել շվեյցարական Ռոշ ընկերության արտադրության դեղամիջոցը, որի կիրառումը պացիենտների մոտ առաջ է բերել տեսողության վատթարացում։ Նատալի ֆարմը նշում է, որ դեղը կիրառվել է սխալ։
Ընկերության հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ․
«Այսօր տեղեկացանք, որ Մալայանի անվան ակնաբուժական բժշկական կենտրոնում 8 բուժառու կանգնել են տեսողության բարդ խնդրի Նատալի ֆարմ ընկերությունից ձեռքբերված դեղամիջոցի կիրառման արդյունքում։ Այս մասին գրել էլ Հրապարակ օն-լայն պարբերականը, որը նշել էր, որ հետազոտման արդյունքում դեղի մեջ հայտնաբերվել է ինֆեկցիա, ինչն էլ հանդիսացել է հիվանդների մոտ տեսողության վատացման պատճառ։
Մենք տեղեկացանք, որ խոսքը Շվեյցարական Ռոշ ընկերության Avastin դեղամիջոցի մասին է, որը կիրառվել է ներակնային ներարկման եղանակով։ Նախ պետք է փաստենք, որ տվյալ դեղամիջոցը ըստ ՀՀ-ում գրանցված կիրառման ցուցումների՝ նախատեսված չէ ներակնային ներարկման համար և, եթե բժիշկը ստանձնում է դրա ներարկումը, ապա ինքն է ամբողջությամբ կրում բոլոր բարդությունների և կողմնակի ազդեցությունների պատասխանատվությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ