Մայիսի 9-ին, ժամը 18:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 24 շենքի վերելակի ճոպանը պոկվել է, և վերելակն ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վերելակը կրող չորս ճոպաններից մեկը պոկվել և ընկել է խցիկի վրա: Վերելակը 2-րդ հարկի մակարդակից հայտնվել է 1-ին հարկի մակարդակում, իսկ ներսում գտնվող քաղաքացիներն ինքնուրույն դուրս են եկել․ տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել