News.am-ը մի քանի մանրամասներ է ներկայացրել օրերս անհայտացած ու բարեհաջող կերպով գտնած 21-ամյա աղջկա պատմության վերաբերյալ: Լրատվականը պարզել է, որ ոչ միայն աղջիկն է ինքնամփոփ ու չշփվող, այլև ողջ ընտանիքը, որովհետև զրուցելով նրանց հարևանների հետ` պարզել են, որ թեև ընտանիքը այդ հասցեում ապրում է արդեն շուրջ 25 տարի, բայց հարևանները անգամ չգիտեն, թե որտեղ են աշխատում ընտանիքի անդամները:
Սակայն ինչն է ուշագրավ. պարզվում է, որ սա նման անհայտացման առաջին դեպքը չէ, ավելի վաղ նույն աղջիկը անհայտացել է երկու անգամ, և մեկ անգամ ոստիկանների միջոցով են հայտնաբերել նրան, մեկ անգամ էլ` քաղաքացիների, իսկ այս վերջին հայտնաբերումից հետո աղջիկը բացատրություն է տվել ոստիկանությունում, որ չի ցանկացել տանը մնալ և այս ողջ ընթացքում զբոսնել է Երևանով, իսկ գիշերներն անց է կացրել այգիների նստարանների վրա: Այժմ նա գտնվում է հոգեբուժարանում, որտեղ հետազոտություններ են անցկացվում նրա հոգեկանը ստուգելու համար, հաղորդել են ոստիկանությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել