Հունիսի 21-ին առավոտյան և կեսօրին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև ու ամպրոպ, հնարավոր է սաստիկ քամի պոռթկումներով մինչև 22մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին տեղեկանում ենք Meteo-tv.am-ից:
Օրվա 2րդ կեսին ցիկլոնը կտեղաշարժվի դեպի հարավ, հանրապետության հարավային կեսում կդիտվի խիստ անբարենպաստ եղանակ, սպասվում են զգալի առատ անձրևներ, տեղատարափ, մեծ է կարկուտի հավանականությունը: Օդի ջերմաստիճաը ցերեկն ամենուրեք կնվազի 4-6 աստիճանով:
Տեղեկացնում ենք, որ արդեն շաբաթ օրը հանրապետության մեծ մասում կհաստատվի առանց տեղումների եղանակը:
Եղանակը Երևանում:
Հունիսի 21-ին կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ, ցերեկային ժամերի հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 10-15մ/վրկ: Երեկոյան տեղումները կդադարեն:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=26971&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



