Մտնում ես հիվանդանոց ու այնտեղ գրված է. «Տեսակցությունը արգելվում է 20:00-ից», ու միանգամից կողքը ամրացված մեկ այլ թղթի վրա գրված է. «22:00-ից տեսակցությունը վճարովի է»:
Շատ հետաքրքիր է. եթե հիանդանոցում արգելվում է տեսակցել երեկոյան՝ ելնելով այս կամ այն սանիտարահիգիենիկ, լռություն ապահովելու պայմաններից, բա էդ դեպքում ո՞նց է լինում, որ եթե վճարում ես 1000 դրամ (էնքան օրինական է էդ վճարը, որ նույնիսկ ՀԴՄ են տալիս), էդ դեպքում վերը նշած պայմանները հօդս են ցնդում, ու դու էդ դեպքում ոչ մեկին չես խանգարում, ու միանգամից վերանում է արգելքը:
Ասածս ի՞նչ ա՝ եթե կա լուրջ պատճառ, որ երեկոյան չի կարելի տեսակցել հիվանդին, այդ դեպքում վճարելու դեպքում էլ թող արգելվի, արդյո՞ք 1000 դրամը փոխում է բոլոր պայմանները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vagrblogger/posts/346359112158714
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



