Հայաստանի թյուրիմացություն իշխանությունները և նրանց արցախյան դուստր-ձեռնարկությունը ամեն աստծո օր թյուրիմացություններ են թույլ տալիս ու դուրս տալիս: Մի օր թյուրիմացաբար օֆշոր են գրանցում թյուրիմացություն վարչապետի անունով, մի օր թյուրիմացաբար իրար հետ հանքերի պատերազմ են մղում, մյուս օրը թյուրիմացաբար գազի գինը 7-ի փոխարեն 70 տոկոս են բարձրացնում ու բացահայտվում, մի օր թյուրիմացաբար ազատագրված տարածքներ են բուֆերային հայտարարում, էլ չեմ ասում, որ այդպես թյուրիմացաբար էլ պատրաստվում են Ադրբեջանի կազմի մեջ մտնել, եթե Ադրբեջանը պուպուշ դառնա: Երանի այն օրը, այ թյուրիմացություններ, երբ շարվեշարան, թեկուզ թյուրիմացաբար, բայց և անհրաժեշտաբար կմոտենաք Դավթաշենի կամրջին, և ազգը վերջապես թեթևացած շունչ կքաշի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել