Պարոն նախարար, գրեթե մեկ տարի է, որ զբաղեցնում եք առողջապահության նախարարի բազմոցը, սակայն դեռ չեք կարողացել դուրս գալ դեռ ուսանող ժամանակից ունեցած բողոքականի դերից: Կարծում եմ, որ այս մի տարին պետք է բավարար լիներ, որպեսզի հասկանայիք ստանձնած պատասխանատվության չափը և դադարեիք Ձեր անհեռատես նախագծերի տապալման մեջ մեղադրել ինչ-որ կենտրոնների, հակահեղափոխականներին և նույնիսկ Ձեր կուսակցության պատգամավորներին, սակայն մինչև այսօր նույն գործելակերպը շարունակվում է:
Թորոսյանի` եթերում հնչեցրած թեզերի վերաբերյալ․
- Հավատացած եղեք, որ գարդասիլային մոլագարության վերաբերյալ անհանգստացած է ամբողջ ժողովուրդը, այլ ոչ թե ինչ-որ կոնկրետ կենտրոն, և այդ մասին վկայում են համացանցում հաճախակի հայտնվող զանազան նյութերը, որոնց հեղինակներին միմյանց հետ մի բևեռում միավորելը կարելի է որակել միայն որպես ցնորք կամ պատրանք կամ էլ մանիպուլյացիա, որը բնորոշ է գործադիր իշխանությունների զանազան գործիչներին…- Իմ կողմից բարձրաձայնած փաստերին և բովանդակությանը չեք անդրադառնում, որովհետև, բնականաբար, որևէ գիտական հերքում տալ չեք կարող ոչ Դուք, ոչ էլ Ձեր մեծամիտ, սակայն թերի մասնագիտացմամբ փորձագետները, և այդ պատճառով նրանք «հորդորում են» չմասնակցել բանավեճերի…
- Ինչ վերաբերում է «անձամբ Ձեր դեմ» ուղղված գործողություններին. հավատացեք, որ Դուք երբևէ չեք եղել այնպիսի անհատ, ում դեմ որևէ գործողություն անելու կարիք լինի, ուղղակի խորհուրդ կտայի ռեալ գնահատել ինքներդ ձեզ և չմեծամտանալ այդչափ:
- Ոլորտային քննադատությունն ուղղված չէ կոնկրետ մի ծրագրի դեմ, քանի որ որևէ ՍԵՓԱԿԱՆ ուժերով նախաձեռնած և հաջողված ծրագիր դեռևս իրականացված չէ առողջապահության ոլորտում․
. «Հակածխախոտային պայքարը» վնասում է տնտեսությանը (ինչի կապակցությամբ նույնիսկ ձեր լիդերից հրապարակավ թուքումուր ստացաք),
. «սանավիացիայի» ծրագրի շրջանակներում տեղափոխված 11 բուժառուից 2-ը մահացել են,
. «անվճար ինսուլտի» ծրագիրը լի է թերացումներով, որոնց մասին բարձրաձայնվեց անգամ Ազգային ժողովում,
. «քաղցկեղի անվճար վիրահատությունների» ծրագիրը չի արդարացնում իրեն, և մինչև հիմա վերահաշվարկ են անում և այլն…
- «ցածր և ստոր» որակումները ևս մեկ անգամ վկայում են, որ Դուք պետական գործիչ չեք և կորցնում եք ինքնատիրապետումը՝ փորձելով վիրավորել ընդդիմախոսին…
- Մինչև նախարար դառնալը Գարդասիլի մասին «դրական» արտահայտվելը «պատահաբար» ուղեկցվեց 22.722 մլն պետպատվեր ստանալու հանգամանքով…
- Մի փորձեք իրականացվող փորձարկումների արդյունքում ակնկալվող համաճարակի մեղավորությունը գցել Ձեր վրայից: Այդ պատասխանատվության տակից դեռ երկար եք փորձելու դուրս գալ:
Կարող եմ շարունակել, բայց դեռևս այսքանը…
Եթե այդքան համոզված եք, որ իրավացի եք և գիտական մոտեցում ունեք, ապա հրավիրում եմ հրապարակային բանավեճի ուղիղ եթերում: Նույնիսկ Ձեր ասած թեզերի համար չեք կարողանալու պատասխան տալ:
Չմոռանաք պատվաստվել Գարդասիլով…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել