Բրիտանացի արքայազն Հարիի եւ նրա տիկնոջ՝ Մեգան Մարքլի նորածին որդին, ամենայն հավանականությամբ, կկրի Դամբարտոնի կոմս տիտղոսը՝ ըստ Շոտլանդիայի պատմական քաղաքի անվան: Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը։

Պաշտնապես այդ որոշումն առայժմ չի ընդունվել, բայց քիչ հավանական է, որ մանկիկն արքայազն դառնա, ինչպես նրա հայրը, քանի որ Գեւորգ V թագավորը՝ ներկայիս Եղիսաբեթ Բ թագուհու պապը, թագակիր գերդաստանում տիտղոսների թվի խիստ սահմանաքանակ է մտցրել, սակայն տեսականորեն թագուհին կարող է փոխել իրադրությունը, բայց դժվար է ասել, որ նորածնի հայրն ու մայրը կցանկանան դա:

Հարիի որդու լուսանկարներն առայժմ չեն հրապարակվել, ինչպես նաեւ նրա անունը, որի մասին, արքայազնի խոսքով, ինքն ու Մեգանը դեռեւս մտածում են: Բանն այն է, որ ծնողները չգիտեին իրենց առաջնեկի սեռը՝ գիտակցաբար չպարզելով այդ հարցը Մարքլի հղիության ժամանակ:

Սակայն անհայտ է մնում մանկիկի ոչ միայն անունը, այլեւ քաղաքացիությունը. այսինքն՝ արդյո՞ք այն զուտ բրիտանական կլինի, թե, այնուամենայնիվ, նա կունենա երկքաղաքացիություն՝ բրիտանա-ամերիկյան․ չէ՞ որ տեսականորեն ծնողները կարող են պնդել երկրորդ տարբերակը, քանի որ Մեգանն ԱՄՆ-ի քաղաքացուհի է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել