168.am-ը գրում է.

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ծանոթ է «Իմ մարմինն անձնական է» 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքի  շուրջ աղմուկին, բայց բովանդակությանը չի ծանոթացել։ 168.am-ի հետ զրույցում նա թեմային անդրադարձավ առավել խորքային դիտարկումով։

Կարևորելով սեռական կրթությունը՝ Ս. Խաչատրյանը նկատում է. «Այս ոլորտում տեղի ունեցող ցանկացած զարգացում պետք է լինի կշռադատված. Գրքերը, որոնք տպվում են, պետք է լուրջ փորձաքննություններ անցնեն, քննարկումներ անցնեն»։

Ս. Խաչատրյանի խոսքով՝ սեռական բռնությունները չեն լինում այն պատճառով, որ գրքեր չեն եղել կամ քիչ են եղել. «Դրանց պատճառները բազմաթիվ են՝ սկսած աղքատությունից, սկսած այն հանգամանքից, որ Հայաստանում տիրում են գողական բարքերը…»։

Եվ լուծումները, ըստ նրա, ավելի խորքային պետք է լինեն՝ սոցիալական, տնտեսական։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել