ԿԳՆ-ն առաջարկում է օրենսդրական նախագիծ, որով մանկապարտեզ հաճախող երեխաների մայրերին գործատուները մեկ ժամ շուտ կթողնեն ավարտել աշխատանքը։ Ես վստահ եմ, որ լավ նպատակ ունեցող այս նախագիծը չի լուծելու իր խնդիրը, և տեղի է ուենալու այն, որ մասնավորն ավելի շատ է ձգտելու հղի կամ մանկահասակ երեխա ուեցող կանանց չընդունել աշխատանքի։ Մեզանում երեխա ունենալ պատրաստվող կամ ունեցող կանայք աշխատաշուկայում անմրցունակ են ու «ոչ ցանկալի»։ Օրենսդրությունն է այդպիսին, Հայաստանը երեխա ունենալու համար հարմար երկիր չէ, այստեղ պապիկ֊տատիկի հետ չապրող երիտասարդ ծնողների համար ստեղծված են բոլոր անհարմարությունները։ Բազմիցս ասել եմ` աշխատավայրերում սենյակներ հատկացրեք, որտեղ աշխատողները կթողնեն իրենց երեխաներին, մինչև մանկապարտեզներն ու խնամքի կենտրոնները չդառնան հասանելի, Հայաստանում ծնելիության բում չի լինի։ Խնդրում եմ` նախագծեր մշակելիս ընտրեք մանկապարտեզում երեխա ունեցող մամաների ու հարցեր տվեք։ Կարծում եմ` այս ամենի լավն այն է, որ պետությունը սկսել է հասկանալ, որ այստղ խնդիր կա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: