Armenpress.am-ը գրում է.

Վրաստանի Էլեկտրամատակարարման համակարգի առեւտրային օպերատորի (ESCO) տվյալներով, երկիրն սկսել Է ԷլեկտրաԷներգիա արտահանել Թուրքիա եւ Ռուսաստան: Արտահանումն սկսվել Է մայիսից, եւ դրա օրական ծավալն այսօրվա դրությամբ կազմում Է 2,78 մլն կիլովատ-ժամ՝ Թուրքիա եւ 2,61 մլն կիլովատ-ժամ՝ Ռուսաստան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Նշվում Է, որ արտահանումն սկսելը կապված Է վրացական հիդրոԷլեկտրակայաններում ԷլեկտրաԷներգիայի թողարկման ավելացման հետ:

Կանխատեսումային հաշվեկշռի համաձայն, որը հաստատվել Է Էկոնոմիկայի նախարարության կողմից, այս տարի Վրաստանից պլանավորվում Է մինչեւ 700 մլն կիլովատ-ժամ ԷլեկտրաԷներգիայի արտահանում, ինչը չորս անգամ պակաս Է ներմուծումից: Վրաստանում ԷլեկտրաԷներգիայի ներմուծում հարկավոր չի լինի միայն մայիս-հուլիսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել