Կատարի իշխանությունները որոշում են ընդունել որպես օգնություն 480 միլիոն դոլար տրամադրել պաղեստինյան տարածքների բնակիչներին: Մայիսի 7-ին այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Կատարի արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշվում է, շուրջ 300 միլիոն դոլար է տրամադրվում Պաղեստինի ազգային վարչակազմին դրամաշնորհների և փոխառությունների տեսքով՝ առողջապահության և կրթական հատվածի զարգացման համար:

Եվս 180 միլիոն դոլար կուղղորդվի տարածաշրջանում գործող հումանիտար ծրագրերի աջակցմանը, ինչպես նաև պաղեստինյան տարածքների բոլոր բնակիչներին էլեկտրաԷներգիայից մշտապես օգտվելու հնարավորություն ընձեռելու աշխատանքների կատարման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել