««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ շինարարական գործունեությամբ զբաղվող «Սահակյանշին» ընկերությու­նը տևական ժամանակ աշ­խատակիցներին աշխատավարձ չի վճարում: 

Օրինակ՝ այս պահին Վեդիի ջրամբարի վրա աշխատող աշխատա­կիցները մեզ պատմեցին, որ արդեն 4 ամիս աշխատա­վարձ չեն ստացել: Տնօրինու­թյունը տարբեր պատճառաբանություններ է բերում, պարբերաբար խոստումներ է տալիս, որ կվճարեն, սակայն փաստացի 4 ամիս արդեն առանց աշխատավարձի աշ­խատում են, և հույս էլ չկա, որ կստանան: 

Աշխատակիցները նշեցին, որ որոշ ժամանակ առաջ էլ կրկին նույն խնդիրն է առաջացել՝ աշխատավարձ ստացել են 2-3 ամիս ուշա­ցումներով: Նրանք նշեցին, որ եթե հնարավոր կարճ ժամկե­տում աշխատավարձ չստա­նան, գործադուլ են հայտարարելու՝ կիսատ թողնելով բո­լոր պրոյեկտները, այդ թվում՝ Վեդիի ջրամբարի շինարա­րությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել