Թերթի խմբագրություն զանգահարած Էդգար Ներսիսյանը պատմել է, որ ինքը խաբվել է «Աէրոֆլոտ» ընկերության կողմից։
«Քաղաքացին Երևան-Մոսկվա, Մոսկվա-Գուանջո (Չինաստան) ուղղությամբ տոմս է գնել այդ ընկերությունից, մեկնել ու բարեհաջող վերադարձել է Երևան։ Սակայն Չինաստանից արված մոտ 4-5 հազար ԱՄՆ դոլարի գնումները մինչ օրս տեղ չեն հասել»,– գրում է թերթը և շարունակում.
«Էդգարի փոխանցմամբ՝ իր ծանրոցը հանձնել է ավիաընկերությանը, որպեսզի վերադարձից հետո Երևանում ստանա։ Սակայն մայիսի 27-ից մինչև օրս «Աէրոֆլոտ»–ը քաղաքացուն պատկանող իրերը չի կարողանում «գտնել»։ Իսկ ամենազավեշտալին այն է, որ 5000-դոլարանոց ծանրոցի դիմաց ընկերությունն առաջարկում է 200 դոլարի փոխհատուցում։ Երեկ՝ողջ օրվա ընթացքում, «Ժողովուրդ»– ը փորձեց այս ընկերությունից մեկնաբանություն ստանալ, սակայն չստացվեց։ Ընկերությունից ոմն Զառա ասաց, թե իրենց փոխտնօրեն Արսեն Ալեքսանյանն առաջարկում է քաղաքացուն գնալ և նամակ գրել։ Սակայն տուժողը չի ցանկանում, քանի որ դրանից հետո պետք է ստանա ընդամենը 200 դոլարի փոխհատուցում»։
Շարունակությունը թերթի այսօրվա համարում։



