Մասսաչուսեթս-Լոուելլ համալսարանի գիտնականները պարզել են, որ չհագեցված օմեգա-3 ճարպաթթուների կանոննավոր օգտագործումը զգալիորեն կարող է նվազեցնել սթրեսի մակարդակը։

Մասնագետները նշում են, որ օմեգա-3-ը հզոր հանգստացնող միջոց է, որը թույլ կտա խուսափել ծանր դեպրեսիաներից։

Չհագեցված ճարպաթթուները կարող են նվազեցնել նաև երեխաների ագրեսիան։ Բացի այդ հետազոտության ժամանակ բացահայտվել է նաև օմեգա-3-ի մեկ այլ կարևոր հատկություն, որը, ինչպես պարզվել է, թույլ է տալիս կարգավորել ուղեղի աշխատանքը և վերականգնել հիշողությունը և ուշադրությունը։

Օմեգա-3-ի ամենալավ աղբյուրներից մեկը համարվում է ծովամթերքը։ Ավելի վաղ Իլինոյս նահանգի համալսարանի գիտնականները պարզել էին, որ օմեգա-3 ճարպաթթուների օգտագործումը կարող է կանխարգելել քաղցկեղի առաջացումը, ինչպես նաև կանգնեցնել նրա աճը և տարածումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել