«Սերժ Սւսրգսյանի՝ նախագահական 2-րդ ժամկետն ստանձնելուց հետո հասարակության մի մեծ շերտ սրտատրոփ սպասում է՝ կլինի՞ համաներում։ Փորձեցինք պատկան մարմիններից ճշտել։ Նախագահականից ասացին, որ չի սպասվում։ Այնուհանդերձ, պնդումներ կան, որ իշխանությունը մտածում է՝ եթե նախօրոք այդ մասին հայտարարվի, հնարավոր է ամնիստիայի մասին լուրը «զարկ» տա հանցագործության աճին, «որոշ տարրեր» մտածեն, «ամնիստիա է լինելու՝ անենք»։ Սակայն արդարադատության նախարար Հրայր Թովմւսսյանն էլ ժխտեց. «Ոչ, չի լինելու համաներում, և ես դա հայտարարում եմ պաշտոնապես»»,– գրում է թերթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



