Հայտնի բարձրաշխարհիկ տիկին և մոդել Քիմ Քարդաշյանը, որը ցանկանում է փաստաբան դառնալ, միշտ եղել է երգչուհի և սկանդալային գեղեցկուհի Փերիս Հիլթոնի մոտ ընկերուհին: Այժմ Քիմը Փերիսի հետ նկարահանվել է նրա նոր տեսահոլովակում:

Երգը, որի տեսահոլովակում ընկերուհիները կներկայանան միասին, համատեղ աշխատանքի համար խորհրդանշական անուն ունի՝ Best friend’s Ass: Տեսահոլովակի նկարահանումներն ընթանում են Լոս Անջելեսում, սակայն պրեմիերայի ամսաթիվը դեռ հայտնի չէ:

Փերիս Հիլթոնն իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ նա Քիմ Քարդաշյանի հետ է: «Գաղտնի ծրագիր»,- մեկնաբանել է այն աստղը:

Բայց նրանց համագործակցությունը մեծ գաղտնիք չէ, քանի որ ցանցում են հայտնվել նաև պապարացիների կողմից արված բազմաթիվ լուսանկարներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել