Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին դուրս է եկել գործարարությունից, նրա բաժինը կվերադարձնեն նախագահության հնգամյա ժամկետը լրանալուց հետո: Այդ մասին հայտնել է Զելենսկու բիզնես-գործընկեր Սերգեյ Շեֆիրը:

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել է, որ մինչև խորհրդարանական ընտրությունները, որոնք պետք է կայանան աշնանը, ցանկանում է դուրս գալ իր գործարարությունից: Նրա խոսքով՝ ինքը հինգ տարով է գնում նախագահության:

«Նա դուրս է եկել (գործարարությունից – խմբ.): Գուցե այնտեղ մեկ-երկու ստորագրություն մնացել է: Ինչ-որ մեկին է տվել իր բաժինը: Գուցե ինձ, գուցե Բորիսին (Շեֆիրին – խմբ.), ես չեմ հիշում: Դա այնքան էլ կարևոր չէ, որովհետև ո՛չ ես, ո՛չ էլ Բորիսը նրան չենք վնասի և չենք խաբի»,- ասել է Շեֆիրը մայիսի 6-ին «Բաբել» ինտերնետ-հրատարակությունում հրապարակված հարցազրույցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել