Բոլորիս հայտնի է «Երեխան տան հայելին է» արտահայտությունը, սակայն շատ դեպքերում միևնույն ընտանիքում կարող են դաստիարակվել տարբեր արժեքային համակարգ, նախասիրություններ և տեսակ ունեցող մարդիկ: Երբեմն լավ ընտանիքում մեծանում է անդաստիարակ երեխա, իսկ, օրինակ, հարբեցող, անտարբեր ծնողներ ունեցող մի երեխա կարող է օրինակելի լինել հասարակության համար: Ինչո՞վ է պայմանավորված այս հանգամանքը: Երեխայի ճիշտ դաստիարակությունը շատ կարևոր խնդիր է յուրաքանչյուր ընտանիքում: Սակայն երեխայի վրա մեծ ազդեցություն է ունենում նաև միջավայրը՝ մանկապարտեզ, դպրոց, բակ և այլն: Ի վերջո որտե՞ղ է երեխան ձևավորվում որպես անհատ՝ տա՞նը, թե՞ շրջապատում: Սոցիալական միջավայր է նաև ինտերնետը, որը կարող է յուրովի դաստիարակել երեխային՝ նրան տալով ազատ լինելու անսահմանափակ հնարավորություն: Ծնողներն ինչպե՞ս պետք է զերծ պահեն երեխային համացանցի վնասակար ազդեցությունից: Այս պարագայում պե՞տք է արգելք կիրառել:
Նյութի աղբյուր՝ http://azatgoti.livejournal.com/45960.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել