Armsport.am-ը գրում է.

«Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը գրավել է եվրոպական հերթական ակումբի ուշադրությունը, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ. 22-ամյա կիսապաշտպանի ծառայություներով հետաքրքրված է «Տոտենհեմը»: Լոնդոնյան ակումբի ղեկավարությանը գրավել է վան դե Բեկի` ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած խաղը:

Ակումբում կարծում են, որ Դոնին կկարողանա փոխարինել կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին, որն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Ընդ որում, «Տոտենհեմը» լուրջ մրցակցության կբախվի, եթե որոշի ձեռք բերել հոլանդացուն: Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», ՊՍԺ-ը և «Միլանը»: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 45 մլն ֆունտ է գնահատվում (52,7 մլն եվրո):

Հիշեցնենք` Վան դե Բեկը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի` «Տոտենհեմի» հետ առաջին խաղում դարձել է միակ գոլի հեղինակը: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը Հոլանդիայի առաջնության 32 խաղի է մասնակցել ու դարձել 8 գոլի հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել