Armsport.am-ը գրում է.

«Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան, որն այս պահին վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Աթլետիկոյում», սխալ է հասկացել լոնդոնյան թիմի պաշտպան և ավագ Գարի Կեհիլի` ակումբից հեռանալու մասին լուրը, գրում է Onefootball.com-ը:

Իսպանացի ֆուտբոլիստն, իմանալաով 33-ամյա ֆուտբոլիստի հեռանալու մասին, որոշել է, որ նա ավարտում է կարիերան:

Ալվարոն այս առիթով շնորհավորել է իր նախկին թիմակցին.

«Շնորհավորում եմ հիանալի կարիերա ունենալու համար: Մեծ հաճույք էր քեզ հետ միևնույն թիմում խաղալը»,- գրել է Մորատան:

Հարձակվողի սխալը շուտով նկատել և ուղղել է «Չելսիում» իր նախկին թիմակից, իսպանացի Մարկոս Ալոնսոն, որը հետևյալ մեկնաբանությունն է արել. «Նա կարիերան չի ավարտում, ընկերս»:

Կեհիլը 2012 թվականից է հանդես գալիս «Չելսիում»: Լոնդոնցիների կազմում պաշտպանը 7 տիղոս է նվաճել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել