Բայց իրոք, սրա ի՞նչն ա դաստիարակչական, էս ի՞նչ ա դաստիարակում, ի՞նչ նորմեր։ Հա, հատկապես շատ ուժեղ դաստիարակչական կոնցեպտներ են 6-7 տարեկան երեխայի կողմից իր «կրծքերն ու հետույքը» պաշտպանելու (սարսռացի) իրավունքի իմացությունը, սենյակում նրա փակվելու անօտարելի իրավունքը (որպես անձնական կյանքի գաղտնիության երաշխիք․ իրոք, շատ կարևոր ա, որ 7 տարեկան հարուստ կենսափորձով երեխան ունենա անձնական գաղտնիություն) ու «դավադիտ» լինելու պարագայում «վերջ», «հերիք է» բղավելը։ Այստեղ բղավելն իրավունքի պաշտպանության առանձնահատուկ կատեգորիա է, իսկ վերջ բառն էլ սահմանադրական նշանակություն ունի։
Ոմանց թվում է, թե իրենք շատ ուժեղ լիբերալ կոնցեպտներ են մշակում, ու եվրոպացիներից ավելի լիբերալ երևալու ձգտումն էլ, որպես կանոն, արտահայտվում է գեղջկական վուլգար լիբերտարիզմով, որովհետև իրենք մշակույթ կրելու ու սպառելու հարաբերության մեջ մի քիչ խճճվել են ու ընկել են դեգերումների մեջ։