Գերմանիայի իրավապահ մարմինները փակել են Wall Street Market ստվերային խանութը և ձերբակալել ադմինիստրատորներին: Այս մասին հաղորդում է The Local-ը:

Գործողությունն իրականացվել է Եվրոլոլի, Նիդեռլանդների ոստիկանության և ՀԴԲ-ի մասնակցությամբ: Երեք կասկածյալներ ձերբակալվել են Գերմանիայի Հեսսեն, Բադեն-Վյուրտեմբերգ և Հյուսիսային Ռայն-Վեստֆալ դաշնային հողերում: Նրանց մոտից բռնագրավվել են սերվերներ, ավելի քան 550 հազար եվրո կանխիկ գումար, Bitcoin և Monero կրիպտոարժույթ, ինչպես նաև ավտոմեքենաներ և զենք:

Wall Street Market առցանց խանութը գործել է անանուն Tor ցանցում և համարվել է կոկաինի, հերոինի, մարիխուանայի եւ ամֆետամինների վաճառքի խոշորագույն առևտրային հարթակներից մեկը: Բացի թմրանյութերից՝ նրանք վաճառել են գողացված տվյալները, կեղծ փաստաթղթերը և վնասակար ծրագրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել