«Հայկական ժամանակ» թերթն իր այսօրվա համարում ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանի տան լուսանկարը, որի առնչությամբ գրում է.

«Լուսանկարում Ռոմա Մկրտումյանի մեղմ ասած, տունն է։ Այս դղյակը գտնվում Արեշի 5-րդ փողոցի վրա՝ այսպես կոչված «45-ի ԱՏՍ»–ի դեմ դիմաց։ Թե ում անունով է գրանցված դղյակը, մեզ չհաջողվեց պարզել։ ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Սշոտ Սհարոնյանը մեր այդ հարցին չի պատասխանել, քանի որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս մարդկանց անձնական ունեցվածքի մասին տվյալներ հրապարակել։ Նա չի պատասխանել նաև, թե ո՞ւմ անունով են գրանցված նրւյն Ռոմա Մկրտումյանի և նրա ընտանիքի անդամների կողմից շահագործվող մի շարք թանկարժեք մեքենաները։ Խոսքը մասնավորապես 05QQ005 պետհամարանիշով «Մերսեդես G550»– ի, 005DD05 պետհամարանիշով «Բենթլիի», 91UՈ111 պետհամարանիշով «Պորշի», 005DD05 պետհամարանիշով «Ռենջ Ռովերի», 1RR014 պետհամարանիշով «Տոյոտա Պրադոյի» մասին է։ ՀՀ օրենսդրությունն իրոք թույլ չի տալիս մարդկանց անձնական ունեցվածքի մասին տվյալներ հրապարակել։ Ու ինչպես նկատեցիք, ոստիկանությունն այս դեպքում չի շեղվում օրենքից։ և ՀՀ օրենսդրության սահմաններում ՀՀ քաղաքացին չի կարող իմանալ, թե ախր այդ ինչպե՞ս է ՀՀ բարձրաստիճան ոստիկանի տիրապետության տակ հայտնվում «Բենթլի», «Պորշ», «Ռենջ Ռովեր»...։ Որտեղից է մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող ոստիկանը մի քանի հարյուր հազար դոլարանոց տուն ձեռք բերում»,– գրում է թերթը։
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել