Ադրբեջանի երկու քաղաքացիների կողմից հայ-ադրբեջանական սահմանի հատման մասին տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Մեկնաբանելով Ադրբեջանի երկու քաղաքացիների կողմից հայ-ադրբեջանական սահմանի հատման վերաբերյալ`«Վեստի.ազ» լրատվական կայքի տարածված տեղեկատվությունը` Aysor.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Բանախոսը նշեց, որ տեղեկատվության մեջ ներկայացած պայմաններում հայ-ադրբեջանական սահմանի անարգել անցումը բացառվում է:

Նշենք, որ այսօր `«Վեստի.ազ» լրատվական գործակալությունը տեղկատվություն էր տարածել այն մասին, որ Ադրբեջանի երկու քաղաքացիներ, իբր, հատել են հայ-ադրբեջանական սահմանը և այցելել «Սիսյանի շրջանի Մուրխուզ» գյուղում գտնվող ««Գիրխլար» սրբավայր»: Նյութին կից կայքը ներկայացրել է տեսանյութ, որն, իբր, նկարահանել են սահմանը հատած ադրբեջանցիները Հայաստանի տարածքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել