Yerkir.am-ը գրում է.

Վրաստանի և Ադրբեջանի միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը` պետական սամանի սամանազատման ուղղությամբ կվերսկսվի: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին. հայտնում է Haqqin.az-ը` «Ռուսթավի-2»-ին հղումով:

«Մենք ադրբեջանական կողմի հետ պայմանավորվել ենք, որ մոտ ժամանակներս կվերսկսվեն վրաց-ադրբեջանական սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքները, իսկ Դավիթ-Գարեջի վանքի առանձին հատվածներում տեղաշարժը կլինի անխոչընդոտ` հաշվի առնելով առկա պրակտիկան»,-մասնավորապես ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել