Այս տարվա առաջին եռամսյակին Ռուսաստանը դարձել է ոսկու ամենախոշոր գնորդը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) տվյալները։

Նշվում է, որ 2019-ի առաջին եռամսյակում երկրները 145․5 տոննա ոսկի են գնել, ինչը 68 տոկոսով ավելին է, քան անցած տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշները։ Գործակալությունը չի հստակեցրել, թե Ռուսաստանը որքան ոսկի է գնել։ Սակայն հավելել է, որ Չինաստանը, Ղազախստանը, Թուրքիան, Էկվադորը, Կոլումբիան և Քաթարը ևս տարեսկզբին թանկարժեք մետաղի ամենաակտիվ գնորդների շարքում են եղել։

Bloomberg-ը նշել է, որ տվյալ փաստը վկայում է դոլարից կախվածությունը նվազեցնելու երկրների ցանկության մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել