Տրանսպորտը կթանկանա՞Գազի գնի բարձրացման դեպքում արդյոք կթանկանա նաեւ տրանսպորտը։ Այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների այս հարցին՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանն ասաց. «Ես տրանսպորտի փոխնախարար եմ, բայց այդ ոլորտը չեմ համակարգում, բայց գիտեք, որ տրանսպորտի վառելիքը գազն է…»:

Բեգլարյանը նշեց, որ տրանսպորտի գների բարձրացման հարց նախարարությունում առայժմ չի քննարկվել, եւ ինքը չի կարող ենթադրություններ անել։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ տրանսպորտի գինը մրցույթի ժամանակ է հայտարարվում, իսկ մրցույթի իրականացման հիմքում նշված է. «Եթե վառելիքի, պահեստամասի զգալի թանկացում է լինում, ապա կարող է փոխադրողը դիմել եւ մրցութային հանձնաժողովը պարտավոր է քննարկել դա: Հիմա քննարկման փուլում է, ինչ ասեմ»: Բեգլարյանը նաեւ կարծիք հայտնեց որ տրանսպորտն, այնուամենայնիվ, չի թանկանա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել