Խելացի մարդ ասելով մենք հասականում ենք մարդ, ով ունի բարձր ինտելեկտ, սակայն մենք ինքներս էլ լավ չենք պատկերացնում, թե ինչ է այդ ինտելեկտը։ Գիտնականներն ուսումնասիրել են այն և պարզել բարձր ինտելեկտի 7 նշանները։ Ինչպիսի՞ որակներով է օժտված խելացի մարդը։

Ի՞նչ է ինտելեկտը։ Գիտնականները կարծում են, որ այն ցանկացած առաջադրանք արդյունավետ լուծելու կամ տեղի ունեցածը հասկանալու ունակությունն է։

Կենտրոնանում է որևէ մեկ բանի վրա

Երբ մարդը չի շեղվում և կարողանում է իր ողջ ուշադրությունը կենտրոնացնել մեկ բանի վրա, ապա դա վկայում է բարձր ինտելեկտի մասին։ Գիտնականները սա նկատել են հետազոտության ժամանակ։ Բարձր IQ ունեցող մարդիկ շատ ուշ են նկատում փոփոխությունները, քանի որ նրանց ուղեղը կենտրոնանում է դետալների վրա։

Հեշտ են հարմարվում

Խելացի մարդիկ հեշտ են հարմարվում իրադարձություններին կամ էլ իրադարձություններն են հարմարեցնում իրենց։

Անընդհատ սովորում են

Ինտելեկտուալները չեն ամաչում որևէ հարցի մասին գիտելիք չունենալուց։ Փոխարենը նրանք գիտեն, թե ինչպես կարելի է գիտելիք գտնել, և անընդհատ սովորում են։ Իսկ հիմարները, հակառակը, հակված են գերագնահատելու իրենց գիտելիքները։

Նրանք հետաքրքրասեր են

Նրանց միշտ ավելի շատ բան է հետաքրքրում, քան սովորական IQ ունեցողներին։ Այսպիսի որակ ուներ նաև Ալբերտ Էյնշտեյնը։ Նա միշտ կրկնում էր, որ ինքը հանճար չէ, սակայն փոխարենը շատ հետաքրքրասեր է։

Սիրում են այլընտրանք

Նրանք ցանկացած նոր գաղափար և հնարավորություն մանրակրկտորեն ուսումնասիրում են և վերջում ընտրում ամենահարմար տարբերակը։

Սիրում են միայնակ մնալ

Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ ինտելեկտուալները չեն սիրում մարդկանց մեջ գտնվել և միայնակ իրենց ավելի հարմարավետ են զգում։

Տարբեր առարկաների միջև կապ են տեսնում

Նրանք հեշտորեն կարող են ասել, թե ինչ ընդհանրություն կա արբանյակային ալեհավաքի և կոճակի միջև (երկուսն էլ կլոր են)։ Զուգահեռներ անցկացնելու կարողությունը վկայում է բարձր IQ-ի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել