Yerkir.am-ը գրում է.

Գեյթսթոուն ինստիտուտի կայքում Թուրքիայում ծնված և ԱՄՆ-ում գործունեություն ծավալող թուրք լրագրող Ուզայ Բուլութը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:

«Ապրիլի 24-ին լրացավ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Դա այն տարեթիվն է, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվել և այնուհետև սպանվել են հայ մտավորականներն ու հասարակական գործիչները: Համարվում է, որ մոտավորապես 1.5 մլն հայ է սպանվել:

Դրանից հետո, թուրքական իշխանությունները ագրեսիվորեն մերժել են, որ նույնիսկ դա տեղի է ունեցել, և շարունակում են պատժել նրանց, ովքեր համարձակում են պնդել հակառակը:

Երկրի կառավարության կողմից ֆինանսավորվող Թուրքական պատմության ինստիտուտը վերջերս հայտարարել է, որ պատրաստվում է հրապարակել 25 հատորանոց գրքաշար, որում կապացուցվի Թուրքիայի, որ Թուրքիան կապ չունի ցեղասպանության հետ: ԹՊԻ-ն նաև նկարահանել է փաստավավերագրական ֆիլմ  «Հայկական ապստամբությունը Օսմանյան կայսրության դեմ. Ահաբեկչություն և քարոզչություն» վերնագրով,  որով պնդում են, թե հայերը մուսուլմանների դեմ  1915 թ. սկսել են հարձակումներ իրակացնել, որին էլ Թուրքիան պատասխանել է նրանց տեղահանմամբ և վերաբնակեցմամբ: Դրա արդյունքում, համաձայն ֆիլմի, հայկական սփյուռքը շարունակում է « տարածել ստեր, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության վերաբերյալ»:

Ի լրումն` թուրքական կառավարության այժմյան ժխտողականությանը, թուրք հասարակության շատ անդամներ ամեն կերպ փորձում են հայկական կրոնի և մշակույթի մնացորդները ամբողջությամբ վերացնել, ինչի արդյունքում վանդալիզմի են ենթարկվել հայկական եկեղեցիները, Չարենցի տունը և այլ մշակութային կառույցներ:

Թուրքիայում հայ համայնքի ներկայիս թիվը կազմում է մոտավորապես 60.000, որն  օրըստօրե նվազում է երկրում խիստ քաղաքական մթնոլորտի և բռնության հետևանքով». – նշել է Բուլութը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել