Չգիտեմ` տեղյակ եք, թե ոչ, բայց կա կառավարության ընդունած որոշում, ըստ որի մինչև 2020 թվականը պետք է փակվեն բոլոր ներառական դպրոցները, իսկ այնտեղ սովորող տարբեր խնդիրներ ունեցող երեխաները (սկսած տեսաշարժողականից մինչև մտավոր), պետք է ընդգրկվեն հանրակրթական դպրոցներ: Հարցին միանշանակ մոտենալ չի կարելի, որովհետև մի կողմից հաշմանդամություն ունեցող երեխաները պիտի զգան իրենց հասարակության լիիրավ անդամ` սկսած դպրոցական նստարանից, մյուս կողմից էլ սա կարող է առաջացնել մի շարք ծնողների և ուսուցիչների դժգոհությունը: Դժվարանում եմ պատկերացնել 35 հոգանոց 10-րդ դասարան, որտեղ միաժամանակ սովորում են հաշմանդամություն չունեցող` առողջ և կույր, խուլ, շարժողական խնդիրներ, ինչպես նաև օլիգոֆրենիկ շեղումներ ունեցող երեխաներ:
Հ.Գ. Եթե որևէ մեկը ավելի մանրամասն տվյալներ ունի այս օրենքի մասին, խնդրում եմ տեղեկացրեք, որովհետև ինքս օրենքի մասին ոչինչ չեմ կարդացել, լսել եմ բանավոր, չնայած վստահեցնում են, որ օրենքը իրոք արդեն կա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/abgaryan.lilit/posts/474176132665079
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել