Չինաստանի իշխանությունները դաժան պատիժ են սահմանել շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ ազգային օրենքները ոտնահարողների համար։ Այժմ աշխարհի խոշորագույն տնտեսության շրջակա միջավայրն աղտոտելու դեպքում մարդկանց կգլխատեն։
Ինչպես նշում է Russia Today-ը, նորարարության մասին տեղեկացրել է Չինաստանի կառավարությունը, որի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «եղած խնդիրը պետք է կարգավորվի իրավապահների կողմից, բոլոր ուժերը պետք է գործի դրվեն օրենքի ոտնահարման դեպքերը բացահայտելու համար»։
Կառավարության հիմնական նպատակն է մինչև 2017թ. 30%-ով կրճատել վնասակար արտանետումների ծավալը հատկապես այն ոլորտներում, որոնց երկիրը պարտական է տնտեսական մեծ թռիչքի համար։ Խոսքը, մասնավորապես, ցեմենտի, պողպատի, ապակու ու ալյումինի արտադրության մասին է։
Մասնագետները հաշվարկել են, որ մինչև 2050թ. օդի աղտոտվածությունը կլինի մահացությունների գլխավոր էկոլոգիական պատճառը։ Միևնույն ժամանակ մոտ 3.6 մլն մարդ կմահանա՝ չհասնելով սեռական հասունացման տարիքին։ 2013թ. Պեկինում օդի աղտոտվածության աստիճանի ստուգման արդյունքում հայտնի է դարձել, որ վտանգավոր տարրերի պարունակությունը 22 անգամ գերազանցում է նորման։



