Չէ, Մեդվեդևը քմծիծաղով չխոսեց Փաշինյանի հետ, Մեդվեդևն այդ պահին խոսում էր Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ: Նիկոլին հորս տանից չեմ բերել, բայց միջազգային հանդիպումների ժամանակ ցանկացած անձ, հատկապես երկրի ղեկավար, առաջին հերթին ներկայացնում է ինձ, ձեզ, մեր հայրենակիցներին:
Կոնկրետ ինձ համար ահավոր տարօրինակ է, երբ մարդիկ հաճույք են ստանում, երբ ինչ-որ մեկը վատ է խոսում ցանկացած հայ պաշտոնյայի հետ: Կոնկրետ ինձ համար դա երբեք ուրախանալու ու հրճվանքի առիթ չի կարող հանդիսանալ: Վաղը մի ալկաշ ռուս, մի պատի տակ ընկած, երբ իմանա, որ ես հայ եմ, հաստատ ասելու է՝ մեր վարչապետը տեսաք՝ ձերին ինչ ասեց: Դուք այդ պահին կզգաք, որ այդ հարբեցողից մի քանի անգամ ցածր եք, քանի որ ինքը երևի կյանքում Նիկոլի դեմքը չի տեսել, բայց ձեզ արդեն տեսել է ու գիտի, որ իր երկրի վարչապետը ձեր վարչապետի հետ կարողանում է հեգնանքով խոսել պաշտոնական հանդիպումների ժամանակ:
Չէ, ժողովուրդ, դուք կարող եք քննադատել, քարող եք հայհոյել, կարող եք նույնիսկ քարով տալ, գլուխը ջարդել, բայց այդ ամենը ներքաղաքական խնդիրների ժամանակ: Որևէ այլ պետության ներկայացուցիչ կամ պետություն չի կարող առավել լինել մեզանից, մեր ներկայացուցչից, մեր դրոշից:
Տեսա, որ համացանցում տարածում են Դիմայի վատ անգլերենով ելույթը: Գոնե իմ համար նորմալ է, որ մարդ կարող է օտար լեզվին անթերի չտիրապետել ու որոշ բառեր շփոթել, բայց երբ տվյալ անձը նույնիսկ իր մայրենի լեզվով նորմալ չի կարողանում շփվել իր պետության բնակիչների հետ, այ դա արդեն լուրջ խնդիր է: Денег нет, вы держитесь здесь, всего доброго, хорошего настроения, здоровья։