Ներկայումս աղը բոլոր սննդամթերքների մեջ ամենատարածվածն է։ Չնայած առանց աղի հնարավոր չէ ճաշատեսակներ պատրաստել, այնուամենայնիվ, այն շաքարի հետ միասին անվանում են «սպիտակ մահ», սակայն պետք չէ թերագնահատել այս մթերքը։
Լվանում ենք տան և մեքենայի ապակիները
2 ճաշի գդալ աղը լուծեք 3 լիտր տաք ջրի մեջ։ Այս խառնուրդով կարելի է լվանալ պատուհանները և անգամ հեռացնել կահույքի վրա մնացած բծերը։
Հեռացնում ենք հագուստի վրա մնացած բծերը
Օգտագործելով մի քիչ աղ և ջուր՝ հնարավոր է հեռացնել կարմիր գինու հետքերը։ Խառնուրդը ողջ գինին կներծծի իր մեջ, որից հետո բավական է ուղղակի անձեռոցիկով չորացնել հագուստը։
Ատամնացավի ժամանակ
Եթե ցավում է ատամը, ապա աղը խառնեք գոլ ջրի հետ և ողողեք բերանը։ Եթե ձեռքի տակ ատամի մածուկ չկա, ապա այն փոխարինեք աղի և սոդայի հավասարաչափ խառնուրդով։
Մաքրում ենք ջեռոցը
Գիտե՞ք, թե ինչպես է պետք հեռացնել տհաճ հոտը ջեռոցից։ Աղի և դարչինի խառնուրդ պատրաստեք, այն շաղ տվեք ջեռոցի մեջ և որոշ ժամանակով միացրեք ջեռոցը։ Վերջ։ Մի քանի րոպե անց հոտը կանհետանա։
Մաքրում ենք արծաթը և պղինձը
Աղի և քացախի խառնուրդ պատրաստեք և մետաղական իրը շփեք այնքան ժամանակ, մինչև որ այն կփայլի։