Նավեննա Շայան՝ Սիեթլի 65-ամյա բնակիչը, ով 5 շաբաթ ոչինչ չի կերել, միայն ջուր է օգտագործել՝ ապացուցելու համար, որ մարդն ի վիճակի է գոյություն ունենալ բացառապես օդի ու ջրի հաշվին, հայտարարել է իր նկատմամբ փորձը դադարեցնելու մտադրության մասին: 

Նավեննան դադարել էր սնվել մայիսի 3-ից՝ փորձելով ապացուցել այն համոզմունքը, որ սնունդը կենսական անհրաժեշտություն չէ, ու արևային էներգիան ու ջուրն են ապահովում մարդուն անհրաժեշ ամբողջ սնունդը, հաղորդում է Huffington Post-ը: 

Չնայած այն բանին, որ կինը սննդից ինքնակամ հրաժարվելուց հետո կորցրել է մոտ 14 կգ, ունեցել է շատ ուժեղ սրտխառնոց, հոգնածություն ու հյուծվածություն, անգամ դժվարացել է ջուր խմել, նա մինչ այժմ էլ համոզված է, որ մարդիկ կարող են ապրել առանց սնվելու: 

Ներկայում դիետոլոգներն աշխարհում հաշվարկում են շուրջ 5000 բուսակերների: Ավելի վաղ Seattle Globalist պարբերականը հայտնել էր, որ աշխարհում նվազագույնը 4 մարդ մահացել է՝ փորձելով սնվել բացառապես ջրով ու արևով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել