Մայիսի 1-ին, ժամը 08:46-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի Աղավնաձորի շուկայում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել