Արիզոնա նահանգի Պրեսկոտ քաղաքի հարյուրավոր բնակիչներ այսօր տարհանվել են անտառային ուժեղ հրդեհների հետևանքով, որոնք ընդգրկել են 4,5 հազար հա տարածք:

CBS-5 հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 500 հրշեջ, կրակի դեմ պայքարում ներգրավված են նաև ուղղաթիռներ: 

Իրավիճակը բարդացնում է ուժեղ քամին, կրակը տարածվում է 30 կմ/ժ արագությամբ: Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներն անբարենպաստ են. նշվում է, որ մոտակա ժամերին քամին ավելի կուժեղանա: 

Քննիչները, որոնք աշխատում են դեպքի վայրում, ենթադրում են, որ հրդեհի առաջացման պատճառը մարդկային գործոնն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել