F8 կոնֆերանսի բացման ժամանակ Մարկ Ցուկերբերգը հայտարարել է ոչ միայն Facebook սոցիալական ցանցի, այլև կորպորացիայի մյուս ծրագրերի դիզայնի կտրուկ փոփոխությունների մասին:

Facebook ընկերության F8 կոնֆերանսն ընթացել է ուրախ երաժշտության և հաճելի հումորի ներքո. հատուկ հաղորդավարը «վիճում էր» ընկերության հիմնադրի հետ այն մասին, թե նրանցից ով է իրական Մարկ Ցուկերբերգը: Միաժամանակ միջոցառման ընթացքում հայտարարվեց, որ Facebook-ն իր գոյության 15 տարիների ընթացքում խոշորագույն վերադիզայնն է պատրաստվում անել: Ահա թե ինչը կփոխվի սոցիալական ցանցի արտաքին տեսքում:

Կապույտ գույն: Կապույտի երանգները կանհետանան Facebook-ի նոր դիզայնում: Վերին կապույտ հատվածը կփոխարինվի սպիտակով, և այնտեղ կմնան ավելի քիչ ֆունկցիաների նշաններ: Ընդհանուր առմամբ, կայքը կստանա մինիմալիստական դիզայն:

Խմբերն ու իրադարձությունները: Բջջային ծրագրի ինտերֆեյսի վերին հատվածում կլինեն գլխավոր կոճակները՝ «Home», դիտել տեսանյութեր, խմբեր և իրադարձություններ: Վերջիններին այժմ մեծ ուշադրություն է հատկացվում, քանի որ դրանք թույլ կտան անցնել անձնական տեղեկատվության պաշտպանության կոնցեպցիային: Եվս մեկ կարևոր փոփոխություն՝ կապված պատմություններ բաժնի հետ․ դրանք տեղադրվելու են հենց գլխավոր կոճակների ներքևում: Այնուհետև տեսանելի կլինեն նորություններն ու հրապարակումները: Այսպես՝ դիզայնը կփոխվի՝ կախված ընտրված ֆունկցիայից:

Ավելի շատ անվտանգություն: Մարկ Ցուկերբերգն ավելի վաղ խոսք էր տվել առավել շատ անվտանգություն. այժմ մենք գիտենք, թե ինչպես է նա պատրաստվում դա անել: Բացի մեսենջերից՝ նա առաջարկում է օգտատերերին խմբերում և միջոցառումների շուրջ հավաքվելու ավելի շատ ֆունկցիաներ, որոնք սահմանափակված են լինելու ընկերների նեղ շրջանակով: Մտերիմ ընկերների համար առանձին հարթակ է ստեղծվելու՝ «մտերիմ ընկերներ»:

Ծանոթություններ: Նոր ֆունկցիաներից կարելի է առանձնացնել ավելի վաղ փորձարկված «ծանոթությունն» ու «շոփինգը» : Ծանոթությունները հասանելի են միայն մի քանի երկրներում, որոնց շարքերն են վերջերս անցել Թայլանդն ու Կանադան: Այն դեռևս չի գործում ԱՄՆ-ում և Ռուսաստանում:

Շոփինգ: Facebook-ը թողարկում է ինտեգրված վաճառքի և վճարումների հարթակ: ԱՄՆ-ում օգտատերերը կկարողանան այլ օգտատիրոջից գնել իր և միանգամից վճարել դրա դիմաց՝ չլքելով սոցիալական կայքը:

Գործուն և անվտանգ Messenger: Facebook-ը հայտարարել է Messenger-ի նոր տարբերակի թողարկման մասին: Ըստ ընկերության խոստումների՝ այն ավելի քիչ հիշողություն կզբաղեցնի, ավելի արագ կաշխատի և նոր ֆունկցիաներ կստանա՝ բիզնեսին և ընկերների հետ տեսանյութեր դիտելուն վերաբերող: Առանձին տարբերակներ կհայտնվեն Windows և macOS-ի համար, որոնցում այն այսօր հասանելի է միայն բրաուզերներում:

Instagram: Նոր ֆունկցիաներ կստանա նաև Instagram-ը, ինչպես նաև ինտերնետ-կորպորացիայի մյուս բոլոր հավելվածները: Facebook, Messenger, Instagram, WhatsApp հավելվածները միանման պարզագույն դիզայն կստանան:

Վիրտուալ իրականություն: Ինտերնետ-կորպորացիան վիրտուալ իրականության երկու նոր հարթակ է ներկայացրել՝ Oculus Rift և Oculus Quest: Երկուսն էլ ԱՄՆ-ում կարժենան $400 և վաճառքի կհանվեն մայիսի 21-ից:

Ձայնային օգնական: Ընկերությունը նաև ընդլայնել է իր Facebook Portal հարթակի գործառույթները՝ ավելացնելով ձայնային օգնական, որը կսկսվի վաճառվել Կանադայում և Եվրոպայի որոշ երկրներում:

Facebook-ի որոշումը՝ մասշտաբային փոփոխություններ կատարելու, կարող է կապված լինել անձնական տվյալների հետ կապված վերջին սկանդալների հետ: Մարտին աշխատանքից ազատվեց Ցուկերբերգի «դաշնակից» Քրիս Քոքսը, ով պատասխանատու էր ապրանքի զարգացման համար: Բացի դրանից՝ ընկերությունը խոստովանել է, որ կորցնում է երիտասարդ լսարանին:

Շուկան անտարբեր է արձագանքել հայտարարություններին. ներկայացման ընթացքում ընկերության ակցիաների արժեքը չնչին կերպով իջել է՝ մեկ բաժնեթղթի համար տատանվելով $1,2-$193,2 սահմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել