Չինացին լքել է իր կնոջը, որը ծննդաբերությունից հետո 40 կգ ավելորդ քաշ է հավաքել։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Առաջնեկի ծնվելուց առաջ Լյու Յացզյուանը գեղեցիկ կառուցվածք ուներ և կշռում էր ընդամնեը 50 կգ։ Սակայն ծննդաբերությունից հետո կինը սկսել է գիրանալ, այդ պատճառով ամուսինը որոշել է բաժանվել։

Ճարպակալումը ոչ միայն կործանել է նրա ամուսնությունը, այլ նաև վնասել է առողջությանը։ Կնոջ մոտ առաջացել է երիկամների ճարպային հեպատոզ, որի ժամանակ օրգանի շերտերում ճարպային գոյացություններ են առաջանում։ Կինն այն ժամանակ է որոշել հին կազմվածքին վերադառնալ, երբ նրա երկու տարեկան տղան սկսել է ծիծաղել նրա վրա։

Չինուհին սկսել է մասնակցել Living it Up հեռուստատեսային շոուին, որտեղ մարդիկ պարգևատրման դիմաց ազատվում են ավելորդ քաշից։ Խիստ մարզումների և ճիշտ սնվելու արդյունքում առաջին շաբաթվա ընթացքում կինը նիհարել է 3,3 կիլոգրամով և անցել իր 13 մրցակիցներին։

Յացզյուանի պատմությունը համացանցում դարձել է քննարկման առարկա։ Շատ օգտատերեր սկսել են քննադատել նրա նախկին ամուսնու անխիղճ արարքը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել