Սնվելու գործընթացը շատերը համարում են կյանքի ամենամեծ հաճույքը։ Իրականում դա այդպես է․ սնունդը ոչ միայն բավարարում է մեր պահանջմունքները, այլ նաև մեզ հագեցնում է և համի ուրախություն պարգևում։ Սա կյանքի այն բացառիկ կողմերից է, որի մասին անընդհատ կարելի է նոր բաներ իմանալ։

  • Դուք երևի թե կզարմանաք, սակայն պարզվում է, որ խնձորները լինում են նաև սև։ «Սև ադամանդ» տեսակի խնձորներն աճում են միայն Տիբեթի լեռներում՝ ծովի մակարդակից 3100 մետր բարձրության վրա։ Ջերմաստիճանի անընդհատ տատանման և ուլտրամանուշակագույն ճառագայթների շնորհիվ խնձորը ստանում է այս գույնը։ Այս խնձորների արժեքը նույնպես «ադամանդային» է՝ մեկ հատիկի համար մոտավորապես 6,5 եվրո։
  • Շատերը համոզված են, որ մրգերն ավելի լավ է ուտել թարմ վիճակով։ Հիմնականում դա այդպես էլ կա, սակայն արքայախնձորին սա չի վերաբերում։ Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ կտրտված և սառեցված վիճակում նրանք շուրջ 9 օր պահպանում են իրենց օգտակար հատկությունները, այնպես որ, այս հաճույքից կարելի է օգտվել մի քանի օր։
  • Գիտե՞ք, որ ելակի պտուղը կարմիր փափուկ հատվածը չէ։ Իրականում ամենակարևորը հատապտղի արտաքին հատվածում գտնվող փոքրիկ հատիկներն են։ Իսկ մեր կողմից այդքան սիրելի փափուկ և կարմիր հատվածը նախատեսված է այն բանի համար, որ մարդիկ և կենդանիները կարողանան տարբերել փոքրիկ հատիկները։
  • Եթե ջրի մեջ կիտրոն և լայմ տեղադրեք, ապա կիտրոնը ջրի երեսում կհայտնվի, իսկ լայմը՝ ջրի տակ։ Սա տեղի է ունենում, քանի որ կիտրոնի խտությունն ավելի փոքր է, քան լայմի խտությունը։ Բացի այդ` կիտրոնի կեղևի մեջ կան փոսիկներ, որոնք ստեղծում են օդային գրպանիկներ։ Շնորհիվ այս գործոնների` միմյանց շատ նման այս մրգերը միևնույն պայմաններում իրենց պահում են տարբեր կերպ։
  • Գազարը ոչ միշտ է եղել գազարագույն։ Համարվում է, որ ի սկզբանե 10-11 դար դար առաջ այն ունեցել է սպիտակ գույն։ Սակայն հետագայում ենթարկվել է մուտացիայի և ի վերջո ձեռք բերել իր ներկայիս գույնը։
  • Սպիտակ շոկոլադն այդքան էլ շոկոլադ չէ, քանի որ իր մեջ չի պարունակում է շոկոլադային բաղադրիչներ։ Սովորաբար այն բաղկացած է լինում շաքարի խառնուրդից, կաթնամթերքից, լեցիտինից և կակաո յուղից։ Միևնույն ժամանակ նրա մեջ բացակայում է թեոբրոմինը, որով և տարբերվում է իրական շոկոլադը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել