Արդեն 13 տարի է՝ ամբողջ աշխարհը հետևում է՝ որքան երջանիկ է հայտնի երգչուհի Փինկը մրցարշավորդ Քերի Հարթի հետ։ Ամուսինները դաստիարակում են երկու երեխաներին՝ յոթամյա դստերը՝ Ուիլոուին և 2-ամյա որդուն՝ Ջեյմսոնին։ Սակայն նրանց կյանքում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ. նախքան մայր դառնալը երգչուհու մոտ վիժում է տեղի ունեցել և ոչ մեկ անգամ։ Այդ մասին նա պատմել է USA Today-ին։
Հարցացրուցի առիթը նոր ալբոմի՝ Hurts 2B Human-ի թողարկումն է։ Դրանում երգչուհին անդրադարձել է ինքդ քեզ և մարմինդ ընդունելու թեմային։ Երգերից մեկում նա խոսում է այն մասին, որ մինչեւ 17 տարեկանը ատել է իր մարմինը։
«Պատճառը, որ ես երգեցի այդ մասին, այն է, որ իմ մարմինը միշտ ուժեղ և մարզված է եղել, բայց իրականությունն այն է, որ 17 տարեկան հասակում վիժում է տեղի ունցել։ Իսկ ես պատրաստվում էի լույս աշխարհ բերել այդ երեխային։ Բայց երբ դա տեղի է ունենում երիտասարդ աղջկա կամ կնոջ հետ, զգում եք՝ ինչպես է ձեր մարմինը կարծես սկսում ատել ձեզ։ Այն կարծես կոտրված է և անում է այն, ինչ պետք է»,- ասել է նա։
Երգչուհին խոստովանել է, որ իր մոտ ևս մի քանի վիժում է տեղի ունեցել, և ինքն այժմ այդ մասին երգեր է գրում՝ ապրումներն ինչ-որ կերպ հաղթահարելու համար։ «Կարծում եմ՝ կարևոր է խոսել այն մասին, ինչից ամաչում ես, թե ով ես դու իրականում և ինչ ցավ ես զգում»,- խոստովանել է աստղը։