Այսօր մի շատ հետաքրքիր առակ ենք ներկայացնում մեր վախերի մասին, մասնավորապես՝ անորոշության նկատմամբ մարդու վախի մասին։
Մի մարդ հանցանք է գործած լինում։ Նրան բռնում ու բերում են թագավորի մոտ։ Նրա արարքի համար մահապատիժ էր հասնում, սակայն թագավորը նրան հնարավորություն է տալիս ընտրելու իր ճակատագիրը. կա՛մ կախաղան բարձրանալ, կա՛մ անցնել մեծ, սև ու սարսափելի պողպատե դռան այն կողմը։ Հանցագործը մտածում և կախաղանն է ընտրում։ Երբ նրա վզին արդեն անցկացնում են պարանի օղակը, նա հանկարծ ասում է.
- Ինձ սկսեց հետաքրքրել, իսկ ի՞նչ է այն դռան հետևում։
Թագավորը ժպտում է.
- Հասկանում ես, զվարճալի բան է ստացվում. ես բոլորին առաջարկում եմ այս ընտրությունը, բայց բոլորը կախաղանն են ընտրում։
- Բայց դռան հետևում ի՞նչ է։ Ես, միևնույն է, ոչ ոքի չեմ ասի,- նորից հարցնում է հանցագործը՝ ցույց տալով վզին գցված պարանը։
Թագավորը պատասխանում է.
- Այնտեղ ազատությունն է, բայց մարդիկ այնքան են վախենում անորոշությունից, որ նախընտրում են պարանը…
Բոլորիս էլ այս կամ այն չափով ծանոթ է այս իրավիճակը։ Մենք բոլորս էլ ցանկանում ենք ազատ ու երջանիկ լինել, բայց երբ խոսքը գնում է մեր ճակատագրի նկատմամբ պատասխանատվության մասին, մենք վախենում ենք և նահանջում։
Մեր ուղեղն այնքան է սովորել երաշխիքային կտրոնին, որ հանգամանքների զարգացման ցանկացած հավանականություն՝ առանց նախօրոք հայտնի արդյունքի, մեր կողմից ոչնչացվում է անմիջապես։ Ազատությունն ու երջանկությունը սակայն հենց թաքնված են այդ անհայտության մեջ։ Բայց ոչ բոլորն են գալիս դրան։ Սակայն կարող են բոլորը։
Մենք բոլորս վախենում ենք կորցնել այն, ինչ արդեն ունենք, այն իրականությունը, որն այդքան երկար ստեղծել ենք, որից կառչում ենք և չենք կարողանում առաջ գնալ։ Բայց արդյո՞ք մենք կարող ենք թարմ ջուր լցնել ջրով լի բաժակի մեջ։ Այդպիսին է տիեզերքի օրենքը. մի բան ձեռք բերելու համար, պետք է մի ուրիշ բան կորցնես։ Ազատվել այն ամենից, ինչն այլևս չի նպաստում էվոլյուցիային, այն ամենից, ինչը խանգարում է շարժվել դեպի քո երազանքը։ Ինչ որ նոր բան իմանալու համար պետք է լքես քո հարմարավետության գոտին և քայլ անես դեպի անորոշություն։ Հետո էլի մի քայլ ու էլի։ Եվ այդպես՝ անվերջ։
Պետք է միայն վստահեք ինքներդ ձեզ, լսեք ձեր սրտին, ընդլայնեք գիտակցության հորիզոնները և ճանաչեք այս աշխարհում ինքնարտահայտման բոլոր հնարավոր դրսևորումները։ Փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուրը, ով այդքան խիզախ է գտնվում, անպայման պարգևատրվում է։