«Միկա»-ի 15-ամյա հարձակվող Հայկ Գալստյանը մոտ 20 օրով փորձաշրջանի էր մեկնել Մադրիդի «Ատլետիկո»:
Շնորհալի պատանին իսպանական հեղինակավոր ակումբի երիտասարդական թիմի կազմում մասնակցել է մի քանի ստուգողական հանդիպումների և բավականին արդյունավետ խաղ է ցուցադրել՝ խփելով 10 գոլ: Օգոստոսին Հայկը կրկին կմեկնի Մադրիդ:
Հայկը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի անդամ է, այս տարի ճանաչվել է մինչև 16 տարեկանների Հայաստանի պատանեկան առաջնության լավագույն հարձակվող: Պատանի ֆուտբոլիստը բավականին արդյունավետ խաղ է ցուցադրել նաև Հայաստանի պատանեկան առաջնություններում: Հանդես գալով իրենից մեկ տարի ավագ տարիքային խմբում՝ Հայկը դարձել է 22 գոլի հեղինակ:
2011թ. պատանեկան առաջնությունում նա 42 գոլով դարձել էր գլխավոր ռմբարկու, իսկ դրա նախորդ տարում խփել է 61 գնդակ: Այդ մասին տեղեկացնում է «Միկա»-ի մամլո ծառայությունը:



