Աուտիզմով տառապող դեռահասի մայրը Ryanair ավիաընկերության աշխատակիցների գործողություններն ամոթալի է անվանել այն բանից հետո, երբ նրա որդուն թույլ չեն տվել ինքնաթիռ նստել, հաղորդում է Daily Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Ալիկանտեի օդանավակայանում: Հելեն Էսթելան հայտարարել է, որ աուտիզմով տառապող 15-ամյա որդուն՝ Լեոին հանգստացնող խաղալիքի համար, որպես ձեռքի ուղեբեռ, պահանջել են 25 ֆունտ ստեռլինգ վճարել: Տղայի մոտ աուտիստական նոպա և հիստերիա է սկսվել:

Ryanair-ի աշխատակիցները ոստիկաններ են կանչել, որոնք, Հելեն Էսթելայի խոսքերով, դիպել են Լեոին և դրանով էլ ավելի ծանրացրել նրա վիճակը: Լեոին արգելել են ինքնաթիռի նստել, և Հելենը ստիպված այլ ավիաընկերության չվերթի տոմսեր է գնել:

Ավելի վաղ՝ ապրիլի սկզբին, easyJet ավիաընկերության ուղևորը Լոնդոն-Պիզա չվերթի ժամանակ փորձել է բացել ինքնաթիռի վթարային դուռը: Սիենայի 30-ամյա բնակիչը քաշել է դռան բռնակը զուգարանից դուրս գալուց հետո: Բորտուղեկցորդուհիները փորձել են համոզել անմեղսունակ իտալացուն կանգ առնել, խուճապի մեջ հայտնված ուղևորները սկսել են լաց լինել: Արդյունքում մի քանի տղամարդու հաջողվել է վնասազերծել իտալացուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել