ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման ընթացքում ավելի քան 10 հազար կեղծ կամ ապակողմնորոշիչ հայտարարություններ է արել, հաշվարկել է The Washington Post-ը:

Պարբերականի տվյալներով, ԱՄՆ նախագահի պոստում 828 օրվա ընթացքում Թրամփը 10.1 հազար կեղծ կամ ապակողմնորոշիչ հայտարարություններ է արել:

Նշվում է, որ արագությունը, որով ստում է Թրամփը, կտրուկ աճել է վերջին 200 օրվա ընթացքում: Միջինում Թրամփը օրական ստում է 23 անգամ: Դա կապված է Twitter-ում նրա ակտիվության, նախընտրական հանրահավաքներում ելույթների և Fox News-ին տված հարցազրույցների հետ:

Նշվում է, որ ռեկորդային է եղել ապրիլ ամիսը, երբ ապրիլի 25-27-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ նախագահն ավելի քան 170 նմանատիպ հայտարարություններ է արել, ասվում է հոդվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել