Լուսանկարում պատկերված է հնագույն հետքը, որը գտել են Չիլիում՝ Օսոռնո չորացած լճի տեղում: Շուրջ 15 հազար տարեկան հետքը համարվում է ամենահինը, որ երբևէ հայտնաբերվել է ամերիկյան մայրցամաքում:

Այդ հետքն առաջին անգամ 2010 թվականին հայտնաբերել է Չիլիի ավստրալական համալսարանի ուսանողը: Այնուհետև գիտնականները տարիներ շարունակ աշխատել են՝ բացառելու համար հնարավորությունը, որ հետքը կարող է պատկանել կենդանու ինչ-որ տեսակի, և որոշելու համար գտածոյի մոտավոր տարիքը:

Image result for Ученые подтвердили, что нашли самый древний след человека в Америке

Կարեն Մորենոն՝ ավստրալական համալսարանի հնէաբանը, որը ղեկավարում էր հետազոտությունը, ասել է, որ հետազոտողներն այդ վայրի մոտակայքում նաև հայտնաբերել են կենդանիների ոսկորներ՝ ներառյալ հասարակ փղերի մնացորդներ, սակայն ավելի ուշ պարզել են, որ հետքը եղել է մարդու ներկայության ապացույց:

Մորենոն ասել է, որ դա եղել է առաջին վկայությունն այն բանի, որ մարդիկ Ամերիկայում ապրել են ավելի վաղ, քան 12 հազար տարի առաջ:

https://static.life.ru/posts/2019/04/1212042/gr/north/3f0ad4e75dbed8bf39ba3ffa1a8845a4__1440x.jpg

«Հարավային Ամերիկայում աստիճանաբար մենք գտնում ենք վայրեր, որտեղ կա մարդու ներկայության ապացույց, բայց այս հետքը ամենահինն է մայրցամաքում»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել