Պլիմութսի համալսարանի գիտնականները պարզել են, որ կենսաքայքայվող տոպրակները առնվազն երեք տարի վնաս են հասցում հողին և ջրին: Ուսումնասիրությունը հրապարակվել է Environmental Science & Technology ամսագրում:

Կենսաքայքայվող տոպրակները արտադրվում են հատուկ հավելումներով, որոնք արագացնում են քայքայումը․ դրանք ներկայացվում են որպես էկոլոգիայի համար առավել անվտանգ, քան սովորական պլաստիկե տոպրակները։

Գիտնականները տարբեր միջավայրերում փորձարկել են կենսաքայքայվող տոպրակների մի քանի տեսակներ, և պարզվել է, որ երեք տարի անց ծովում և հողի մեջ տոպրակներն այնքան լավ վիճակում են եղել, որ կարելի էր դրանք նորից օգտագործել գնումների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել